0 եվրո

հուշանվեր դրամ

0 եվրո, Եվրոպայի կենտրոնական բանկի թույլտվությամբ տպվող, նվազագույն՝ 0 արժեքով թղթադրամներ[1]։ Տպվում են եվրո տարադրամի թղթի վրա, ունեն պաշտպանության բոլոր աստիճանները՝ ջրանիշ հոլոգրամներ։ Օգտագործվում են որպես հուշանվեր[2]։

0 եվրո

ՊատմությունԽմբագրել

1996 թվականից ֆրանսիացի գործարար Ռիշար Ֆեյլը մշակել է հուշարձանների և պատմական շենքերի պատկերներով մեդալների կոնցեպցիա[3]։ 1500-ից ավելի պատկերներով ավելի քան 60000 միավոր մեդալ է մինչ այժմ վաճառվել։ Որպես հետագա զարգացում Ֆրանսիայում 2015 թվականից Եվրոպական կենտրոնական բանկի թողարկած եվրոյի 0 արժեքով թղթադրամներ են վաճառվում երկրի բազմաթիվ հուշանվերների խանութներում և տուրիստական կենտրոններում[3]։

Իրական թղթադրամների հետ բացառիկ նմանության պատճառով, ոչ մեծ սերիաներով թողարկված թղթադրամները մեծ ժողովրդականություն են վայելում՝ որպես հուշանվեր և որպես հավաքածուների նյութ։ 2016 թվականից թղթադրամի տպագրության աշխարհագրությունը տարածվել է Գերմանիայում, Ավստրիայում, Բելգիայում, Իսպանիայում և Նիդերլանդներում[4] և հուշանվեր-թղթադրամի ետևի երեսին տպագրվում են եվրոպական տարբեր երկրների հուշարձաններ և պատմական շենքեր[5]։

ՆկարագիրԽմբագրել

0 եվրոյի թղթադրամը մանուշակագույն երանգի է, տպված է եվրո թղթադրամի թղթի վրա, չափերը 135 մմ X 74 մմ են։ Մի փոքր մեծ է 20 եվրո թղթադրամից։ Որպես պաշտպանական միջոցներ առկա են՝ ջրանիշեր, մետաղական շերտեր, հոլոգրամմա, ապահովության տպագրական ֆոն, լուսածորող անտեսանելի թանաքով նշաններ և անձնական սերիական համար։

Անհատականացում և սերիական համարԽմբագրել

Թղթադրամի առաջին երեսի կենտրոնական հատվածում հուշարձանի պատկերն է, վերևի ձախ անկյունում վերնագիրը։ Եվրոպական դրոշից աջ տպագրության տարին է։ Սերիական համարը ներքևի աջ անկյունում է՝ այն եզակի է տվյալ թողարկման համար[5]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Գերմանիայում զրո եվրո արժողությամբ թղթադրամ են թողարկել»։ 1in.am։ Վերցված է 25 Հունիս 2017 
  2. «Es gibt einen Null-Euro-Schein – und die EZB erkennt ihn an»։ noz.de։ Վերցված է 24 Հունիս 2017 
  3. 3,0 3,1 «Geschichte»։ euroschein-souvenir.de։ 25 Մայիս 2017։ Վերցված է 24 Հունիս 2017 
  4. «Carte des billets (Karte mit bereits erschienenen 0-Euro-Scheinen)»։ billets-touristiques.com։ Վերցված է 24 Հունիս 2017 
  5. 5,0 5,1 «Liste des billets (Liste bereits erschienener 0-Euro-Scheine)»։ www.billets-touristiques.com։ Վերցված է 24 Հունիս 2017 

Արտաքին հղումներԽմբագրել