Բերսաբե Հովսեփյան

Բերսաբե Հովսեփյան-Սնղչյան (պարսկերեն՝ برسابه هوسپیان, 1906, Սպահան, Իրան - 1999, ԱՄՆ), իրանահայ մանկավարժ։ Թեհրանում առաջին մանկապարտեզի հիմնադիրը[1]։

Բերսաբե Հովսեփյան
Դիմանկար
Ծնվել է1906
ԾննդավայրՍպահան, Իրան
Մահացել է1999
Մահվան վայրԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of Iran.svg Իրան
ԿրթությունՀայկազյան դպրոց (1942)
Bersabé Hovsepian Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Բերսաբե Հովսեփյանը ծնվել է 1906 թվականին Չհարմալի Մամուկա գյուղում։ Մանուկ հասակում նրա ընտանիքը տեղափոխվել է Թեհրան[2]։ 1942 թվականին ավարտել է Թեհրանի Հայկազյան դպրոցը, այնուհետև դասավանդել է նույն դպրոցում, հետագայում` նաև Էնզելիի հայկական դպրոցում[3]:

1930 թվականին Բերսաբեն Թեհրանում հիմնել է առաջին մանկապարտեզը, որը գործել է Իրանի մշակույթի նախարարության հավաստագրով, առարկաները դասավանդել են պարսկերենով։ 1954 թվականին մանկապարտեզին կից հիմնադրել է տարրական, 1959 թվականին` միջնակարգ դպրոցներ[3]:

1949-1951 թվականներին մեկնել է Ժնև, սովորել տեղի մանկավարժական համալսարանի մանկապատանեկան հոգեբանության ֆակուլտետում։ Մանկավարժությանը զուգահեռ զբաղվել է հասարակական գործունեությամբ[3], 1968 թվականին եղել է Հայ կանանց միության հիմնադիրներից մեկը։

ՊարգևներԽմբագրել

  • Իրանի կրթության և դաստիարակության նախարարության երկրորդ կարգի շքանշան[3]։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Իրանում 100 առաջատար կանանցից 12-ը ազգությամբ հայ են. BBC»։ www.civilnet.am (հայերեն)։ Վերցված է 2017-06-17 
  2. «Bersabé Kindergarten, First Iranian Kindergarten in Tehran, Persia, March 1939 کودکستان برسابه، اولین کودکستان ایرانی»։ Flickr (en-us)։ Վերցված է 2017-06-22 
  3. 3,0 3,1 3,2 3,3 Իրանահայոց հանրագիտարան։ Կազմող` Ժանետ Տ. Լազարյան։ Երևան, ՎՄՎ-Պրինտ, 2012։